Իսրայելը ՀԱՄԱՍ-ն առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր. ԶԼՄ

Իսրայելը եգիպտական ​​միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն է ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատ արձակելու երկփուլ ծրագիր, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով եգիպտական ​​անանուն աղբյուրներին։

«Իսրայելը եգիպտական ​​միջնորդների միջոցով ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկել է Գազայում պահվող պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր»,- նշվում է հոդվածում, որը վկայակոչում է եգիպտական ​​«քաջատեղյակ» աղբյուրների։

Գործակալության տվյալով՝ Իսրայելի պլանը ենթադրում է, որ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 11 պատանդի և կփոխանցի 16 զոհի մարմինները, ինչից հետո կհաստատվի 40-օրյա հրադադար:

«Ավելի ուշ՝ երկրորդ փուլի ընթացքում, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին»,- հավելել է գործակալությունը:

Աղբյուրի խոսքով՝ Իսրայելի առաջարկը հավանության է արժանացել ԱՄՆ-ի կողմից:

Հիշեցնենք՝ երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ հարձակումները շարունակվել են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ամերիկյան ծրագիրը։

Պաղեստինյան Al-Aqsa հեռուստաալիքը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը և նրա կինը սպանվել են շաբաթ Գազայի հատվածին իսրայելական հարձակման հետևանքով:

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը և նրա կինը զոհվել են Խան Յունիսի արևմուտքում Իսրայելի ռմբակոծության հետևանքով»,- հայտնում է հեռուստաալիքը։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում