Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք. SANA

Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք և առաջ շարժվել դեպի Ջաբաթա Ալ-Խաշաբ բնակավայրի ծայրամասեր՝ հայտնել է SANA գործակալությունը:

Նշվում է, որ գործողությանը ներգրավվել է վեց ռազմական մեքենաներից բաղկացած շարասյուն, որն ուղեկցվել է հետախուզական անօդաչու թռչող սարքով:

Գործակալության տվյալով՝ նախօրեին իսրայելական ուժերը գնդակոծել են Արևելյան Թել ալ-Ահմարի շրջանը՝ արձակելով երեք արկ և կրակ բացելով հրաձգային զենքերից:

Դամասկոսում հայտարարել են, որ նման գործողությունները խախտում են 1974 թվականի ուժերի տարանջատման մասին համաձայնագիրը, և կոչ են արել միջազգային հանրությանը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը Սիրիայի հարավից:

Related posts

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի