Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։

Իսրայելը հայտարարել է Իրանի դեմ գործողության և միջուկային օբյեկտների վրա հարվածների մասին։ Ժամը 4։15-ին Նաթանզում երկու պայթյուն է լսվել, ինչից հետո, ըստ IRIB-ի, պայթյուն հիշեցնող ևս մի քանի ձայն է լսվել։ Նշվում է, որ դրանք հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման ձայներն են եղել։

Ներկայում տվյալ հատվածում տեղակայված են զինվորականներ, ուժային կառույցներ, ինչպես նաև օգնություն ցուցաբերող գործակալություններ։ Ժամը 5։30-ին հաղորդվել է Նաթանզի միջուկային օբյեկտում նոր պայթյունի մասին։

Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են նաև Թեհրանում պայթյունների մասին:

Related posts

Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս

Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը

Գյումրու դրամատիկական թատրոնը բացեց 161-րդ թատերաշրջանը