Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները

Իսպանիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի շրջանում և հարևան Ավիլա նահանգում: Պետությունն այժմ կարող է ավելի շատ ռեսուրսներ և միջոցներ մոբիլիզացնել անտառային հրդեհների դեմ պայքարի համար, իսկ գործողության կառավարումը փոխանցվում է զինվորականներին:

Վերջին օրերին Իսպանիայում մի քանի խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, որոնցից մեկը՝ Մադրիդից արևմուտք: Մայրաքաղաքի շրջանում արդեն մոտ 10000 մարդ ստիպված լքել է տները, ոչնչացվել է մոտ 125000 հեկտար բուսականություն:

Մասնագետների կարծիքով՝ անցյալ ձմռանը և գարնանն Իսպանիայում տեղացած ուժեղ անձրևները նպաստել են խոտի ու թփերի աճին: Այժմ այդ ամբողջ կենսազանգվածը չորացել է շոգի պատճառով և շատ դյուրավառ է դարձել: Նմանատիպ իրավիճակ է նաև հարևան Ֆրանսիայում, որն օգնություն է խնդրել ԵՄ մյուս երկրներից՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:

Related posts

Ջաջուռում բախվել են «Kia Forte»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը