Իսպանիայի Պամպլոնա քաղաքում յոթ մարդ հոսպիտալացվել է ցլավազքի հետևանքով

Իսպանական Պամպլոնա քաղաքում Սան Ֆերմինի տոնի ժամանակ ցլերի նախավերջին վազքից հետո յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ցլերի եղջյուրներից ոչ ոք չի տուժել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Ցլավազքը տևել է 2 րոպե 17 վայրկյան։ Հայտնի սելեկցիոներ Խոսե Էսկոլարի ֆերմայից վեց ցուլ վազել են միասին, խիտ խմբով և մեծ արագությամբ, ինչը հատկապես վտանգավոր է դարձրել վազքը:

Բժիշկները սովորաբար տեղում բուժում են վիրավորներին, սակայն այս դեպքում վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ հոսպիտալացում է պահանջվել: Նման միջոցառման ժամանակ ամենատարածված վնասվածքները կապտուկներն են:

Սան Ֆերմինի տոնը տեղի է ունենում ամեն տարի՝ հուլիսի 7-14-ը և գրավում է առնվազն 1 միլիոն այցելուի: Յուրաքանչյուր ցլարշավին մասնակցում է մոտ 2000 մարդ:

1910 թվականից ի վեր, ըստ փառատոնի պաշտոնյաների, ցլերի վազքի ժամանակ  ընդհանուր առմամբ 16 մարդ է մահացել:

Related posts

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ

Կառավարությունն առաջարկում է սահմանել առաջիկա երեք տարիների ակցիզային հարկի դրույքաչափերը