Իսլանդիայում կտրուկ աճել է Ֆագրադալսֆյադլ հրաբխի ժայթքման հավանականությունը. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսլանդիայում մի շարք երկրաշարժերից հետո կտրուկ աճել է Ֆագրադալսֆյադլ հրաբխի ժայթքման հավանականությունը։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրաբխի գտնվելու տարածքում հազարավոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել և ամեն վայրկյան հրաբուխը կարող է ժայթքել»,- զգուշացրել են օդերևութաբանները:

Տեղի իշխանությունները կոչ են արել Գրինդավիկ քաղաքի բնակիչներին, որը հրաբխից 8 կիլոմետր է հեռու, որպես նախազգուշական միջոց լքել տները։ Հրաբխի մոտ է գտնվում Կեբլավիկ միջազգային օդանավակայանը։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Related posts

Արթիկ-Ալագյազ ճանապարհին վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը

Արթիկ-Ալագյազ ճանապարհին ՌԴ ՊՆ «Կամազ»-ը բախվել է քարերին, կողաշրջվել․ 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը