Իսլամաբադի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք են որսացել

Պակիստանից հայտնել են, որ մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք են որսացել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ իշխանությունը տեղի ունեցածի համար մեղադրում է թալիբների հետ կապված զինված խմբավորումներին։ Իսլամաբադի օդային տարածքը կարճ ժամանակով փակվել է։

Մարտի 13-ին Քաբուլից հայտնել էին, որ Պակիստանի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի տարածքին, թիրախում են հայտնվել մայրաքաղաքում և այլ բնակավայրերում օբյեկտներ, այդ թվում՝ վառելիքի պահեստներ:

Հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին: Աֆղանստանի ՊՆ-ի տվյալով՝ ի պատասխան՝ թալիբները հարվածել են Պակիստանում ռազմավարական օբյեկտների:

Երկու երկրի միջև սահմանային բախումները սկսվել էին փետրվարի վերջին՝ չնայած 2025 թվականին ձեռք բերված հրադադարին։ Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանի դեմ գործող զինյալների։ «Թալիբանը» հերքում է այդ մեղադրանքները։

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ