Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս կվերադարձվի համայնքին. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող վերոնշյալ հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին:

Նշենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից 4-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝

  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել