Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է։ Այն զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում սառեցնել իրեն, և մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։
Առավել վտանգված են տարեցները, հղիները, փոքր երեխաները, դրսում աշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և ալկոհոլ օգտագործողները։
Ախտանշաններն են`
  • ուժեղ գլխացավ,
  • գլխապտույտ,
  • շփոթվածություն կամ գիտակցության կորուստ,
  • տաք, կարմրած և չոր մաշկ,
  • բարձր ջերմություն,
  • արագ սրտխփոց,
  • ծանր դեպքերում՝ ցնցումներ։
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ջերմային հարվածի դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել զով կամ ստվերոտ վայր, հանել ավելորդ հագուստը, մարմինը սառեցնել սառը ջրով կամ սառցե փաթեթներով և հնարավորինս արագ կանչել շտապ բժշկական օգնություն։
Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար`
  • օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր,
  • կրել թեթև և բաց գույնի հագուստ,
  • խուսափել արևի տակ երկար մնալուց,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պլանավորել օրվա զով ժամերին,
  • երբեք երեխաներին չթողնել փակ մեքենայում շոգ եղանակին։
Քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է անպայման խորհրդակցել իրենց բուժող բժիշկի հետ:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին