Ինչո՞ւ եք անընդհատ փորձում անպատվել էդ մարդուն. Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը անպատվաբեր համարող Արթուր Ղազինյանի խոսքը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, հիշեցնելով հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանի հայտարարությունը, թե իր համար պատիվ չէ լինել Անդրանիկ Քոչարյանի տեղակալը, նկատեց. «Ուզում էի հարցնել Գեղամ Մանուկյանին, թե ինչո՞ւ են անընդհատ փորձում անպատվել էդ մարդուն, եթե իր համար դա պատիվ չի, ու ինչի՞ համար է էս ամբողջ շոուն, որ ամեն անգամ փորձում են ցուցադրել»:

Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի արած դիտարկմանը, թե հանձնաժողովն անգործության է մատնված, Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Ոչ ոք չի կապել Գեղամ Մանուկյանի ոտքերն ու ձեռքերը, որ նա չկարողանա նախագծեր ներկայացնել հանձնաժողով, իսկ մեր խմբակցության անդամները շատ լուրջ աշխատանքներ են տանում տարբեր օրինագծերի շուրջ»:

civic.am

Related posts

Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ

Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին