Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Ինդոնեզիայի հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ առափնյա պահպանության և ռազմածովային ուժերի աշխատակիցները, շարունակում են Ճավա ծովում հանգստյան օրերին կործանված ուղևորատար նավի ուղևորների որոնումը: Ըստ վերջին տեղեկությունների՝ դեռևս անհետ կորած է համարվում 129 մարդ, հաստատվել է վեց մարդու մահը։

Փրկարարական ծառայության տվյալներով՝ 243 մարդ տեղափոխող Virgo Transport 8 նավը վթարի է ենթարկվել կիրակի՝ սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ վատ եղանակային պայմանների պատճառով։ Իշխանություններին հաջողվել է փրկել նավի 108 ուղևորի:

Reuters-ի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են 622 աշխատակից և մոտ 12 նավ։ Կատարվում է պատահարի պատճառների հետաքննություն:

Related posts

Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ