Իլոն Մասկը հայտարարել է, որ ինքը և Թրամփը փակում են USAID-ը. NBC News

Միլիարդատեր Իլոն Մասկը երկուշաբթի ասել է, որ ինքը և նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակման գործընթացը՝ սրելով իրենց պատերազմը դաշնային բյուրոկրատիայի դեմ և մարտահրավեր նետելով Կոնգրեսի սահմանադրական լիազորություններին՝ որոշելու, թե ինչպես են ծախսվում փողերը:

Մասկը չի ասել, թե իր կարծիքով՝ ինչ իրավական լիազորություններ ունի Սպիտակ տունը դաշնային գործակալությունը փակելու համար՝ առանց Կոնգրեսի հաստատման, կամ որքան արագ է վարչակազմը նախատեսում գործել:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ն պետքարտուղարության իրավասության տակ դնելու հարցը, հաղորդում է NBC News-ը՝ ըստ քննարկումներին ծանոթ ավելի քան մեկ տասնյակ ներկա և նախկին պաշտոնյաների և աղբյուրների: Այս քայլը, ըստ դեմոկրատ օրենսդիրների և իրավաբան փորձագետների, կխախտի գործակալության ստեղծման մասին Կոնգրեսի ընդունած օրենքը:

Թրամփը հայտարարել է, որ սառեցնում է ԱՄՆ-ի գրեթե ամբողջ արտաքին օգնությունը՝ սպասելով 90-օրյա վերանայման։ Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ անցյալ երկուշաբթի ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 պրոֆեսիոնալ քաղաքացիական ծառայողներ ուղարկվել են հարկադիր պարապուրդի:

Կոնգրեսն ամեն տարի գումար է հատկացնում ԱՄՆ ՄԶԳ-ին` հիմնականում օտարերկրյա օգնության և միջազգային նշանակության բարեգործական կազմակերպությունների համար: Այս անկախ գործակալության տարեկան բյուջեն կազմում է 42,8 միլիարդ դոլար, ինչը 1,7 տրիլիոն դոլար ընդհանուր դաշնային հայեցողական ծախսերի մի փոքր մասն է:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան