Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի

Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Նրանցից 11-ը երեխաներ են: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:

«Հանցագործության հետևանքով տուժել է 39 մարդ, որոնցից 15-ը զոհվել է: Զոհվածներից 11-ը երեխաներ են, չորսը՝ մեծահասակներ: Վիրավորում է ստացել 24 մարդ, նրանցից 22-ը երեխաներ են, երկուսը՝ մեծահասակներ»,-ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ Ուդմուրտիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդվել էր, որ Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Ոստիկանները հայտնաբերել էին հրաձգությունն իրականացրած տղամարդու մարմինը: Առկա տվյալների համաձայն՝ նա վերջ Էր տվել իր կյանքին:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում