Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ հաշիվներ են բացվել սոցցանցերի տարբեր հարթակներում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի անունով սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում կեղծ հաշիվներ են բացվել՝ օգտագործելով նրա լուսանկարը։

Ժաննա Անդրեասյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հարգելի քաղաքացիներ, իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով, ինչպես օրինակ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»,- գրել է Անդրեասյանը։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էր հայտնել, որ իր անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է բացվել Whatsapp հավելվածում, որից քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկվում։

 

Related posts

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով