Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այս մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք միանգամայն պատրաստակամ ենք և պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը: Պատրաստ ենք նաև, այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների և պայմանավորված քայլերի իրականացմանը:

Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ, մենք ունենք արդեն պայմանավորվածություն և մենք կարծում ենք՝ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան»,- ասել է Միրզոյանը:

Related posts

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան