«Թրամփի ուղի» ծրագրով ՀՀ-ին տրամադրվող 145 մլն դոլարն իր ազդեցության չափով բավականին փոքր գումար է. ԿԲ նախագահ

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով «Թրամփի ուղի» ծրագրով առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու համար ՀՀ-ին տրամադրվող 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցությանն, ասաց՝ իր ազդեցության չափով բավականին փոքր գումար է։

Թե այդ գումարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա, Մարտին Գրիգորյանն ասաց․«145 միլիոն դոլարը ՀՀ-ի տնտեսության կլանելու տեսանկյունից բավականին փոքր գումար է։

ԿԲ նախագահի խոսքով՝ նախ պետք է ընդհանուր ծրագիրը հասկանալ, թե գումարներն ինչի վրա են ծախսվելու։ Նա նշեց․«Ուղերձը, որ նման նախաձեռնություն կա, դրական է ընկալվում շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է հետագայում ապաշրջափակման վերաբերյալ որոշակի նորություններ լինեն, ու խաղաղության պայմանագիրը հասնի իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի բիզնես միջավայրը»։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․«Աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 61 ընտրատեղամասերից

Շիրակի մարզի 39 ընտրատեղամասերի նախնական արդյունքները