ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ հակամարտության ընթացքում հասել է գրեթե բոլոր նպատակներին։
«Կարծում եմ նրանք համաձայնել են գրեթե այն ամենին, ինչ մեզ անհրաժեշտ է», – ասել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում:
Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ ռազմական հակամարտությունը հանգեցրել է Իսլամական Հանրապետության միջուկային զենքի հարցի լուծմանը:
«Իրանը զրկվում է միջուկային զենքից»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի կարծիքով՝ հակամարտության շուրջ չորս ամիսը համեմատաբար կարճ ժամանակահատված է, որի ընթացքում ԱՄՆ-ի զինվորականները կարողացել են հասնել իրենց նպատակներին:
Միացյալ Նահանգներն ու Իրանը հունիսի 18-ի գիշերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, ԱՄՆ-ի սահմանափակումների աստիճանական վերացում, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացում և Իրանի միջուկային ծրագրի քննարկում: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրին, երկրների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին: