Թրամփը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից: POLITICO-ին տված հարցազրույցում խոսելով Ուկրաինայի նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին՝ Թրամփը նշել է՝ նա ոչինչ չունի, մինչև ես չհաստատեմ դա:

Միևնույն ժամանակ, Թրամփն ակնկալում է, որ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը լավ կընթանա: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նախատեսում է զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ Politico-ի՝ բացի անվտանգության երաշխիքներից՝ Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Զապորոժիեի ատոմակայանի կառավարումը և Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը:

New York Post-ի հետ զրույցում էլ Թրամփը լավատեսություն է հայտնել Զելենսկու հետ իր առաջիկա հանդիպման արդյունքում խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ։

«Կարծում եմ՝ մենք լավ հնարավորություն ունենք»,- ասել է նա։

Թրամփի կարծիքով՝ ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը ցանկանում են դա անել: ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ութ հակամարտություն է լուծել, սակայն այս մեկն ամենաբարդն է:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում