Թուրքիան 13 երկրներում փոխել է իր դեսպաններին

Թուրքիան փոխել է դեսպաններին աշխարհի 13 երկրներում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված և կառավարության պաշտոնական Resmi Gazete տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն, նշանակումներ են կատարվել Ադրբեջանում, Ղրղզստանում, Մյանմայում, Լեհաստանում, Սիերա-Լեոնեում, Իսպանիայում, Բուրկինա Ֆասոյում, Հնդկաստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Թայլանդում և Իրաքում գտնվող դիվանագիտական առաքելություններում:

Էրքան Օզորալի փոխարեն Բաքվում Թուրքիայի դեսպանատունը կգլխավորի Ջահիթ Բաղջին:

Ահմեդ Սադիք Դողանը նշանակվել է Բիշքեկում Թուրքիայի դեսպան: Այս պաշտոնում նա փոխարինել է Ջենգիզ Քամիլ Ֆըրաթին, որը դարձել է Լեհաստանում Թուրքիայի նոր դեսպանը:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Բասեն գյուղը 200 տարեկան է

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Գյումրիում