Թուրքիան մտադիր է Ռուսաստանից լրացուցիչ С-400 համակարգեր ձեռք բերել. Էրդողան

Անկարան մտադիր է ապագայում Մոսկվայից լրացուցիչ С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:

«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցին, թե մենք ինչ պաշտպանական համակարգեր ենք ձեռք բերում, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարող միջամտել դրան։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ամեն ինչ բացատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: «Մենք մտադիր էինք ձեռք բերել F-35 կործանիչներ և վճարեցինք 1,4 մլրդ դոլար, բայց այդպես էլ չստացանք այդ կործանիչները: Մենք խնդրեցինք մեզ վաճառել Patriot [զենիթահրթիռային համալիրներ], բայց դա էլ չստացանք: Ուստի ես, հնարավոր է, այլ երկրներից պաշտպանական համակարգեր ձեռք բերեմ»,- պարզաբանել է Էրդողանը։

Related posts

Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Պապոյան

Հուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք. Նարեկ Մկրտչյան

Հաղթանակ թաղամասում ողբերգական հրդեհի հետևանքով մահացածներից մեկը նորածին է, մյուս 2-ը՝ տատիկները. մանրամասներ