Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Էր-Ռիադում մասնակցել է տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստին։ Ներկա են գտնվել Թուրքիայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարարները։

Քննարկվել են Իրանի կողմից Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (PCC) անդամ երկրների, ինչպես նաև Հորդանանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հարձակումները։

Նիստից հետո հրապարակվել է ամփոփիչ հայտարարություն, որտեղ կողմերը դատապարտել են Իրանի կողմից տարածաշրջանի երկրներին ուղղված հարձակումները և Իրանին կոչ են արել դադարեցնել հարձակումները։

Related posts

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին