Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար

Տարածաշրջանում տիրող իրավիճակի ֆոնին ապատեղեկատվություն նկարահանելու և տարածելու համար Աբու Դաբիում ձերբակալել է 109 մարդու, գրել է Աբու Դաբիի ոստիկանությունը X-ի էջում:

«Աբու Դաբիի ոստիկանությունը հայտարարել է տարբեր ազգությունների 109 անձանց ձերբակալության մասին, ովքեր նկարահանել են պատահարների վայրերը և սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ են տարածել ընթացիկ իրադարձությունների ժամանակ: Դա արվել է հասարակական կարծիքը թեժացնելու և հասարակության անդամների շրջանում լուրեր տարածելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն հայտարարության՝ ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչական միջոցներ է ձեռնարկել անվտանգության մարմինների ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են սոցիալական ցանցերի չարաշահման հետ կապված խախտումների մոնիթորինգին և կանխմանը:

Related posts

Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը․ Ալեքսանյան

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

ԿԸՀ-ն անդրադարձել է ՏԸՀ անդամի գրառմանը