Թուրքիայում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 20։20-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Դողանշեհիր շրջանում, երկրաշարժի օջախը եղել է 9,75 կմ խորությամբ։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները