Թուրքիայում օգոստոսին տղամարդիկ 29 կին են սպանել

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2023-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:

Ըստ այդ, Թուրքիայում 2023 թվականի օգոստոսի ընթացքում 29 կին է սպանվել, որոնցից 21-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում։

Կանանց սպանելու պատրվակները տարբեր են․ Կանանցից 8-ը ցանկացել է ամուսնալուծվել, մեկը հեռակառավարման վահանակի համար է կռիվ արել, մյուսը ատել է։

Ըստ հրապարակված տվյալների՝ 29 սպանություններից 18-ը դեռևս մնում են չբացահայտված:

Related posts

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան