Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

: Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական,  հակաիսրայելական հայտարարություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Jerusalem Post-ը:

«Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է «մտնել Թել Ավիվ 48 ժամվա ընթացքում»: Նրա  պնդմամբ՝  «թուրքերն  արաբների  նման չեն», ինչն  ակնհայտ հիշեցում է 1948 և  1967 թվականներին Իսրայելին հաղթելու արաբական բանակի անկարողության: Թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանությունն աննորմալ երևույթ չէր: Իսրայելի հանդեպ ատելությունը, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, «Ալ Աքսան ազատագրելու» խոստումներն ու ազգայնական, հակասիոնիստական և  հակասեմական հայտարարություններ տարածելը նորմալ երեւույթ են Թուրքիայում»,-նշում է պարբերականը:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է