Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը, որի նախագահի թեկնածուն Էրդողանն է, առաջատար է

Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը, գրում է Ermenihaber.am-ը։

Բացված 35,57% քվեատուփերի արդյունքներով՝ Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը, որի նախագահի թեկնածուն Ռ․Թ․ Էրդողանն է, առաջատար է։

«Ժողովուրդ» (Cumhur) դաշինքն այս պահին ունի 55.02% ձայն, իսկ «Ազգ» (Millet) դաշինքը՝ 31.15%, ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 8,63% ձայն։

Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 15.773.201 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 15.457.977 է։ Մասնակցության տոկոսը՝ 86.40։

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է