Թուրքիայում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցները

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսությունները հայտարարել են, որ երկու օրով փակվելու են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»։

«Սպիտակ տան հայտարարությունից հետո կարող են ցույցեր կամ բողոքի ակցիաներ տեղի ունենալ։ Որպես նախազգուշական միջոց՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ-ի հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ-ի հյուպատոսական գործակալությունը ԱՄՆ-ի քաղաքացիների ամենօրյա սպասարկման և վիզայի աջակցության համար փակ կլինեն ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին», – ասված է մամուլի հաղորդագրությունում:

ԱՄՆ քաղաքացիներին հորդորում են խուսափել ԱՄՆ-ի վարչական շենքերի հարակից տարածքներից և զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները:

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»:

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել․ ՇՄՆ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ