Թուրքիայում բողոքում են Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ

Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումները բողոքի ցույցերի պատճառ են դարձել Թուրքիայում: Ցուցարարները հավաքվել են Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում գլխավոր հյուպատոսության առջև՝ վանկարկելով. «Հիջաբը Աստծո պատվիրանն է, այն չի կարող արգելվել»:

Ցուցարարները հայտնել են իրենց համոզմունքը, որ գլխաշոր կրող աշակերտների կրթական իրավունքները չպետք է սահմանափակվեն, և սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանք պահանջել են, որ Իլհամ Ալիևի վարչակազմը դադարեցնի գլխաշոր կրելու սահմանափակումների սովորույթը:

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա