Թուրքիայում անտառային հրդեհները հնգապատկվել են

Եվրամության (ԵՄ) «Copernicus» տիեզերքի մշտադիտարկման համակարգի միջոցով արված չափումների համաձայն՝ 2024-ի գարունը եղել է Թուրքիայում բոլոր ժամանակներում գրանցված ամենաշոգ սեզոնը:

Նշվում է, որ դրան զուգահեռ աճել են նաև անտառային հրդեհների դեպքերը:

Ըստ Թուրքիայի անտառային գլխավոր վարչության տվյալների՝ 2024-ի հունիսի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ 5 անգամ ավելի շատ են եղել անտառային հրդեհները:

Եթե 2023-ի հունիսի նշված ժամանակահատվածում գրանցվել է 84 անտառային հրդեհ, ապա 2024-ի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 399-ի:

Related posts

ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում