Թուրքիայի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների միջև քննարկումներն ավելի ինտենսիվ կդառնան. Աքար

Թուրքիայի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների միջև քննարկումները կշարունակվեն և ավելի ինտենսիվ կդառնան՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 28-ին Մոսկվայում սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները։

Նրա խոսքով՝ նոր շփումների ժամկետներ դեռ չեն քննարկվել։ Աքարը նաև չի բացառել, որ Դամասկոսը և Անկարան կարող են համատեղ գործողություն անցկացնել՝ նրա խոսքով՝ մաքրելու Սիրիայի հյուսիսային շրջանները ահաբեկիչներից։

Նախարարը նաև հավելել է, որ Թուրքիան կշարունակի անել հնարավորը՝ երկրի շահերը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար։

Related posts

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար են սատկել

Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան