Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կառաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» (GP-ԱԿ) կուսակցության հիմնադիր նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը 2023-ի նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով:

«Ինչ-որ մեկին նախագահ դարձնելու համար չենք հիմնել կուսակցություն»,- ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ առանձին հարցերում կարող են համագործակցել այլ ուժերի հետ:

«Ապագա» կուսակցությունն ունենալու է նախագահի իր թեկնածուն: Մեր գլխավոր նպատակն այն է, որ միայնակ անցնենք իշխանություն տանող ճանապարհը»,- նշել է Էրդողանի նախկին կուսակիցը:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն 2003-2009թթ եղել է այն ժամանակվա վարչապետ (Ներկայում Թուրքիայի նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականը, 2009-2014թթ եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ 2014-2016թթ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի ու Էրդողանի համահիմնադրած իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության նախագահի պաշտոնները: Վարչապետի պաշտոնից Դավութօղլուն հրաժարվել է 2016-ի մայիսի 22-ին:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին