Թուրքիայի հրդեհների պատճառած վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հսկայական ֆինանսական կորուստներ են պատճառել երկրին: Նախնական հաշվարկով՝ անտառային հրդեհների հասցրած վնասը գերազանցում է ավելի քան 35 մլրդ դոլարը: Թուրքիայի 31 նահանգում բռնկված 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության մեջ: Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված HelpTurkey հեշթագով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին