Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի սեղանին է

1lurer.am. Թուրքիայում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

ԱՄՆ պետքարտուղարի  ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Քլարք Քուփերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է։

Նա S-400-ների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սադրիչ է որակել։

«Սա շատ իրական ռիսկ է։ Թուրքերը S-400-ների հարցում շարունակում են համառել։ Անշուշտ, S-400-ների փորձարկման հետ կապված պատժամիջոցները սեղանին են»,- ասել է նա։

Քուփերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի «կարմիր գծերը» կհատվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացնի S-400 համակարգերը։ Ամեն դեպքում ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Թուրքիան հրթիռների գործարկման մտքից կհրաժարվի։

Հեղինակ`Մարի Կոստանյան

Related posts

Քենիայի դատարանը աղանդի առաջնորդին մեղավոր է ճանաչել 190 երեխայի սպանության մեջ

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց