Թուրքիայի Բուրսա նահանգում զանգվածային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 3500 քաղաքացի

Թուրքիայի Բուրսա նահանգում զանգվածային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 3500 քաղաքացի, գրանցվել է մահվան չորս դեպք:

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքում ներգրավված է 2300 հրշեջ և փրկարար, որոնց օգնում է ավելի քան 850 միավոր տեխնիկա, վեց ինքնաթիռ և չորս ուղղաթիռ:

Այս շրջանում ջերմաստիճանը 40°C-ից բարձր է, ինչը մեծացնում է հրդեհի արագ տարածման վտանգը։ Իշխանությունները նշում են, որ իրավիճակը կրիտիկական է:

Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ այս տարի երկրում բռնկված անտառային հրդեհների 96 տոկոսի պատճառը եղել է մարդկային գործոնը: Հունիսի 1-ից 149 կասկածյալ է ձերբակալվել, 38-ը մնում են կալանքի տակ:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը