Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РИА Новости-ն։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկան, գնահատականներ են տրվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հացահատիկային միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,-հայտնում է աղբյուրը։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Էրդողանն ասել է, որ «համատեղ ջանքերով ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ է մատակարարվել կարիքավորներին։

Էրդողանը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը «կավարտվի որքան հնարավոր է շուտ»։

Related posts

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար