Թող մեզ տրված փորձությունները միշտ հաղթահարելի լինեն և ավելի ամուր ու իմաստուն դարձնեն մեզ. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ժամեր անց հրաժեշտ կտանք 2022 թվականին, որը և՛ կորուստներով, և՛ ձեռքբերումներով առանձնացած տարի էր: Մենք ցույց տվեցինք, որ դեռ ունակ ենք պայքարել և տարեցտարի կազդուրվում ու ամրանում ենք:

Ինձ համար առանձնահատուկ էր այս տարին նաև նրանով, որ ստանձնեցի իմ ծննդավայր Երևանը զարգացած և ժամանակակից մայրաքաղաք դարձնելու պատասխանատու և պատվավոր աշխատանքը: Մենք միասին շատ ջանք ունենք ներդնելու այստեղ, քանի որ Երևանը բոլորիս տունն է, որտեղ ապրում ենք մենք և մեր երեխաները:

Իմ և իմ ընտանիքի անունից մաղթում եմ տոնական ջերմություն մեր քաղաքի, մեր հայրենիքի և յուրաքանչուր հայի ընտանիքներին:

Թող մեզ տրված փորձությունները միշտ հաղթահարելի լինեն և ավելի ամուր ու իմաստուն դարձնեն մեզ:

Շնորհավոր լինի բոլորիս Ամանորը»:

0

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ