Թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը վտանգված է. Վրթանես եպիսկոպոս

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:
«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը՝ որպես հայկական, վերացնի:
Եվ պատահական չեն գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և, վերջապես, պետական, այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետև ի դեմս Արցախի պետության՝ Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը:
Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով Արցախի Հանրապետության նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս:
Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական, դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի՝ արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին և պատրաստ ենք ապահովել մեր նախագահի անվտանգությունը»,- ասված է Արցախի թեմի առաջնորդի խոսքում:

Ավելի վաղ հայտնել էին՝ Ադրբեջանի դատախազությունը խոստացել է ձերբակալել Արցախի նախագահին: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Արայիկ Հարությունյանին մեղադրում է իբրև թե «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

Related posts

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. վարչապետը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացից