Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։

Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի պարեկները Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲԻԴ» մակնիշի մի մեքենա։

Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ:

Թմրանյութ պահելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդի ներկայացրած 2,59 գրամ զանգվածը մարիխուանա է:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից