Թեհրանում պայթյուն է որոտացել․ փլուզվել է երկու շենք

Իրանի մայրաքաղաքում երկհարկանի տանը պայթյուն է տեղի ունեցել, որը հարևան շենքի փլուզման պատճառ է դարձել։ Այս մասին հայտարարել է Թեհրանի Հրշեջ ծառայության քաղաքային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ուժեղ պայթյուն է որոտացել Ռեյ փողոցում գտնվող երկհարկանի շենքում։

Պայթյունը այդ և հարևան շենքի փլուզման պատճառ է դարձել, այս պահին տեղում աշխատում են հրշեջները»,-Մալեքիի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։

Պաշտոնյան չի բացառել, որ ավերակների տակ կարող են մարդիկ լինել։ Տեղի ունեցածի պատճառները չեն նշվում։

Related posts

Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար են սատկել

Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան

Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին