Թեհրանի երեք փողոց վերանվանվել են հայ նահատակների անուններով

Իրանում՝ Սասուն հայաբնակ քաղաքամասում, Արաստու փակուղու Հինգերորդ և Իններորդ փողոցները վերանվանվել են նահատակներ Վարդան Աղախանյանի, Ալֆրեդ Գաբրիի և Փայլակ Ավետյանի անուններով։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Իրանը մի բուրաստան է, որի ամեն ծաղիկ իրեն հատուկ բույրն ունի: Այս երկրում առկայ բազմազանությունը գեղեցիկ համադրություն է ստեղծում: Տարբեր ազգություններ ու դավանանքներ իրենց մնայուն ավանդույթներով ու սովորույթներով առավել գեղեցիկ ու հարատև են դարձնում Իրանը:

Իրանը, բազմազանությամբ հանդերձ, միասնական է. երևույթ, որ բխում է հայրենասիրությունից։ Զգացողություն, որ արի և քաջ մարդկանց մղեց զոհաբերելու իրենց կյանքը, լինելու իրանյան երկրակամարի աստղերը։ Այն նահատակները, որոնց անուններով կոչվեցին երկրի փողոցները՝ առանց կրոնական խտրականության. նահատակներ Զարէ, Հրաչ Թորոսյան, Մադանի, Հրանտ Ավանեսյան, Մահդավի, Զորիկ Մուրադյան և այլն: Միշտ փառքով պսակված կլինի նրանց հիշատակը:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին