Թբիլիսիում կրկին բողոքի ակցիաներ են. Ռուսթավելի պողոտան փակ է

Վրաստանում՝ խորհրդարանի շենքի դիմաց, բողոքի ցույց է սկսվել։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը։

Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, ակցիային զուգահեռ Ռուսթավելի պողոտայում՝ Հանրային հեռարձակողի մոտ, տեղի է ունենում հանրահավաք, որտեղից բողոքի ակցիայի մասնակիցները նույնպես երթով կշարժվեն դեպի խորհրդարան։

Ակցիային կմիանան նաև դեղագործները: Նրանք բողոքի երթ կանցկացնեն Ֆիլհարմոնիայից դեպի խորհրդարան։

Շարունակական բողոքի ակցիաների 47-րդ օրը ցուցարարների հիմնական պահանջներն են՝ նոր ընտրություններն ու բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակումը։

Related posts

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը