Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։

 

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ

Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից