Ընտրախախտում 32/14 ընտրատեղամասում. չօգտագործված քվեաթերթիկները՝ հատակին

32/14 ընտրատեղամասը տեղակայված է Ախուրյանի տարածաշրջանի Հովիտ բնակավայրի դպրոցի շենքում:Ընտրատեղամասում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մեծ չէ:Ընտրելու իրավունքից 414 քաղաքացուց ժամը 16:50-ի դրությամբ օգտվել էին 189-ը:Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրական գործընթացը առանց միջադեպերի է ընթանում:Մեր նկարահանման պահին տեղամասում ընտրողներ չկային, չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված պարկը պատռված էր,իսկ չօգտագործված քվեաթերթիկները կիսով չափ գետնին էին:Խախտման փաստը մեր կողմից արձանագրելուց հետո միայն հանձնաժողովի նախագահը տվեց իր բացատրությունը եւ նշեց, որ խախտումը կվերացվի:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները