Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը ՀՀ է ներմուծել լիցենզիայում չներառված՝ ընդհանուր 48 հզր կգ մսամթերք, որից հետո մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերության օժանդակությամբ կազմել և հարկային մարմին են ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հայտարարագրեր, ինչի հետևանքով ներմուծված ապրանքի համար 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե՝ 13 մլն 894 հզր 935 ՀՀ դրամի չափով հարկ և տուրք վճարելուց:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Առանց ընտրակաշառքի՝ նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի. Փաշինյանը՝ ընտրությունների մասին

Բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ

Կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի հերթական նիստը