Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունունում Հայաստանի հավաքականը նվաճել է հերթական մեդալը:

72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանն այսօր կայացած 3-րդ տեղի համար գոտեմարտում հաղթել է շվեդ Պերսոնին՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Մինչ այդ Հայաստանի համար այս մրցաշարում մեդալ էին նվաճել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը (արծաթ) և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը (բրոնզ):

Նոյեմբերի 5-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները:

Շանթ Խաչատրյանի գեղեցիկ գոտեմարտը 📸

Մ23 ԱԱ. 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը գեղեցիկ հաղթանակով դառնում է բրոնզե մեդալակիր 🇦🇲🇦🇲🇦🇲

Մեր բրոնզե տղան այս տարի նվաճել էր նաև երիտասարդական ԵԱ-ի (67կգ) և ԱԱ-ի (72կգ) բրոնզե մեդալները 🥉🥉

Ի դեպ, մարզադահլիճում մեր ըմբիշին սատարում էին նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և հավաքականի անդամները 😍💥🇦🇲
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia

Опубликовано Wrestling – Armenia Среда, 3 ноября 2021 г.

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին