Ըմբիշներ Դավիթ Օվասապյանը և Հրաչյա Պողոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից երկուսը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ են դուրս եկել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

Օվասապյանը կիսաեզրափակչում գոտեմարտել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահիի հետ և առավելության հասել 9։0 հաշվով։ Եզրափակչում նրա հակառակորդը ռուս Միխայիլ Լապտևն է:

Պողոսյանը կիսաեզրափակիչում հաղթել է վրացի Լերի Աբուլաձեին։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի շվեդ Նիկլաս Օհլենը:
Կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: Բրոնզե մեդալի համար կմրցեն 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը: Եզրափակիչները կկայանան մայիսի 22-ին:

Related posts

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ

Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն