Էրդողանն ու Թրամփը քննարկել ե իրավիճակը Գազայի հատվածում

Կայացել է Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը։ Քննարկվել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Ռեջեփ Էրդողանը կարևորել է Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը բոլոր ոլորտներում, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու՝ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, նշել՝ Թուրքիան ևս ջանքեր է գործադրում ողջ տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար:

Related posts

ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում