Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Прибуття до Анкари

Прибуття до Анкари.

Опубликовано Володимиром Зеленським Четверг, 15 мая 2025 г.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 15-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ընթացել է կողմերի փակ հանդիպում, որին ներկա են եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի «ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:

Հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ Էրդողանը Զելենսկու հետ մանրամասնորեն քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:

Երկկողմ հանդիպումից հետո նախագահները պատվիրակությունների կազմերի հետ միասին աշխատանքային ճաշ են ունեցել:

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ