Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Ընկերությունն արտադրում է Հայաստանի ցեմենտի շուրջ 15%-ը, բուն արտադրությունում ներգրավված աշխատակիցների թիվը 100 է, լոգիստիկ ծառայություններինը՝ 200։

«Շինցեմենտ» ՍՊԸ-ն արտադրական գործունեությունն ընդլայնելու նպատակով ներկայումս աշխատում է երեք աղացներով (նախկին մեկի փոխարեն), որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 140 հազար տոննա ցեմենտ։

Նշված քանակի արտադրանք տալու համար անհրաժեշտություն է առաջանում ներմուծել շուրջ 200-210 հազար տոննա կլինկեր։

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը վճարել է 1.41 մլրդ դրամ հարկեր ու մաքսային վճարներ։

Ընկերության համասեփականատերեր Գուրգեն Սարգսյանի և Համազասպ Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասերով, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության առաջիկա ծրագրերին և ներդրված ժամանակակից սարքավորումներին։

Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը, որի կիրառմամբ կարող է ավելացվել արտադրական ծավալները։

Related posts

Անչափահասները և երիտասարդները թմրամիջոցների թեստ կհանձնեն մասսայական, թե կամավորության տարբերակով. ՆԳ նախարար

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն