Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Մարկ Միլլիի հետ. ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը

Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը։

Related posts

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ